Logo

Էնրիկե. «Սիրում եմ դիտել «Բարսայի» խաղերը»

20:56 / 30.09.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Սիրում եմ դիտել «Բարսայի» խաղերը։ Ինձ դուր է գալիս` ինչպես է խաղում այդ թիմը։

Գիտեք, որ ես «սոսիո» եմ։ Ես երկրպագում եմ և շարունակում եմ դիտել «Բարսայի» խաղերը։

«Բարսելոնան» իմ տունն է։ 8 տարի խաղացել եմ այնտեղ, 6 տարի էլ մարզել եմ թիմը»,- ասել է 55-ամյա մասնագետը։

Էնրիկեն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում՝ 1996-2004թթ., հանդես է եկել «Բարսելոնայում», 300 խաղում գրանցել է 108 գոլ ու 40 ասիստ։ Նա 2008-11թթ. մարզել է «Բարսելոնա Բ»-ն, իսկ 2014-17թթ.` ակումբի գլխավոր թիմը։ «Բլաուգրանան» աստուրիացի մասնագետի գլխավորությամբ հաղթել է 9 տիտղոս։

«Բարսելոնա» - ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։ Ժամը 22:00-ից հեռուստաալիքի ուղիղ եթերում կլինի նախախաղային քննարկումը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ