Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրում «Մոնպելյեի» նկատմամբ հաղթանակից (6-2) հետո խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Մբապեն հիանալի հանդիպում անցկացրեց։ ՊՍԺ-ն քանի դեռ կարող է պետք է առավելագույնը քաղի Մբապեի խաղից։ Երբ չունենանք այդ հնարավորությունը, պետք է սկսենք ավելի լավ հանդես գալ»,- մեջբերում է As-ը։
«Մոնպելյեի» դեմ խաղում ֆրանսիացի հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Մբապեն Լիգա 1-ում խփել է 24 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա 250 գոլով ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հիշեցնենք` ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Պարի Սեն-Ժերմենից»։ Մբապեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալի» կազմում։


