Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմը հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալուց հետո կատարելագործվել է, հաղորդում է Sportskeeda-ն:
«Նախորդ մրցաշրջանում ես շատ համարձակ էի, երբ ասացի, որ Մբապեի հեռանալուց հետո մենք կունենանք ավելի լավ հարձակում և ավելի լավ պաշտպանություն: Ես անընդհատ ասում եմ դա, և թվերը հաստատում են: Բոլորը ցանկանում էին Կիլիանին, բայց թիմը նրա հեռանալուց հետո բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղում: Ես ուզում էի, որ ավելի շատ խաղացողներ գոլ խփեն: Թիմի հասունությունը շատ լավ է»,- ասել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի պատմության գլխավոր ռմբարկուն ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: