Logo

Էնրիկե. «Համոզված եմ, որ դուրս կգանք ՉԼ-ի եզրափակիչ»

14:41 / 28.04.2024Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ ֆրանսիական թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Մեզ երկու տիտղոս է պակասում, ուստի ամեն ինչ կանենք դրանք նվաճելու համար: Համոզված եմ, որ մենք դուրս կգանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սա է իմ նպատակը։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ տեխնիկապես, տակտիկապես և հոգեպես մեզ շատ դժվար է հաղթել։ Սա ցույց է տալիս վիճակագրությունը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ֆրանսիայի գործող չեմպիոն և առաջատար ՊՍԺ-ն գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա մայիսի 1-ին Գերմանիայում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա