ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է առաջիկա անելիքների մասին, հաղորդում է ESPN-ը:
«Մինչև այժմ ռեկորդներն ինձ չեն հետաքրքրել, բայց, իհարկե, մենք ցանկանում ենք Ֆրանսիայում մրցաշրջանն ավարտել առանց պարտության: Մենք ոչ միայն ցանկանում ենք չեմպիոն դառնալ, այլև լավ ֆուտբոլ ցուցադրել: Ցանկանում ենք գերազանցել մեր ռեկորդները և բարելավել վիճակագրությունը:
Միշտ առաջընթացի տեղ կա: Չեմպիոնների լիգայում մենք Ֆրանսիայի վերջին ներկայացուցիչն ենք, և դա մեզ լրացուցիչ մոտիվացիա է տալիս: Ես գիտեմ Ունայ Էմերիին և նրա` մրցակիցներին լավ վերլուծելու կարողությունը: Նա բարձրակարգ մարզիչ է և դա ցույց է տվել տարբեր ակումբներում:
Նախորդ մրցաշրջանում «Ասթոն Վիլան» խաղում էր շատ բարձր մակարդակում: Այս մրցաշրջանում նրանք ավելի համախմբված թիմ են դարձել»,- ասել է իսպանացի մասնագետը:
ՊՍԺ-ն մարտի 5-ին տանն «Անժեին» հաղթելու դեպքում վաղաժամ կպաշտպանի չեմպիոնությունը:
Ֆրանսիայի Լիգա 1-ի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):