Logo

Էնրիկե. «Դեմբելեն անկասկած արժանի է «Ոսկե գնդակին»»

00:44 / 15.06.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի առաջատար Ուսման Դեմբելեի` «Ոսկե գնդակը» նվաճելու հավակնությունների մասին, հաղորդում է AS-ը։

«Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում անհատական մրցանակներով։ Բայց ես կարծում եմ, որ Ուսման Դեմբելեն անկասկած արժանի է «Ոսկե գնդակին»»,- ասել է իսպանացին:

Դեմբելեն 2024/25 մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ նվաճել է չորս տիտղոս, այդ թվում` Չեմպիոնների լիգայի գավաթը: Ֆրանսիայի հավաքականի վինգերն անցկացրել է 49 խաղ, խփել 33 գոլ և կատարել 15 ասիստ:

Ֆրանսիայի չեմպիոնի համար 2024/25 մրցաշրջանը դեռ չի ավարտվել, ՊՍԺ-ն հունիսի 15-ին ԱՄՆ-ում կսկսի պայքարն աշխարհի ակումբային առաջնության տիտղոսի համար: Խմբային փուլում փարիզյան գրանդի առաջին մրցակիցը կլինի Մադրիդի «Աթլետիկոն»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ