Logo

Էնրիկե. «Դեմբելեի մասնակցությունը պատասխան խաղին հարցականի տակ է»

11:41 / 30.04.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը, որտեղ ֆրանսիական ակումբը Լոնդոնում հաղթել է 1-0 հաշվով, հաղորդում է RMC Sport-ը:

«Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ է խաղալ նման մթնոլորտում:

Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը:

Դեմբելեի մասնակցությունը հարցականի տակ է: Եթե նա չխաղա, մենք այլ թիմ կտեսնենք»,- ասել է իսպանացի մասնագետը:

Արտետա. «Պիտի հրաշք գործենք Փարիզում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ