Անգլիայի 4-րդ դիվիզիոնի 23-րդ տուրի «Պորտ Վեյլ» - «Սոլֆորդ Սիթի» հանդիպման ժամանակ արտասովոր դեպք է գրանցվել:
Դրվագներից մեկի ժամանակ «Պորտ Վեյլի» պաշտպան Քոնոր Հելը փրկել է իր թիմին վերահաս գոլից, որի արդյունքում թեքվել է ուղղահայաց դարպասաձողերից մեկը: Մրցավարը ցանկացել է դադարեցնել հանդիպումը, սակայն օգնության է հասել տրակտորը:
Տեխնիկայի օգնությամբ ուղղել են թեքված դարպասաձողը, իսկ խաղը շարունակվել է: Այս խաղում հաղթել է «Սոլֆորդ Սիթին»՝ 1:0:
Things you don't expect to see on a football pitch 🚜
— Sky Sports Football (@SkyFootball) January 19, 2022
Port Vale's game with Salford was delayed after the goalposts needed repairing! 👇 pic.twitter.com/sa0Vdw9R4U