
տուր
01 Հունվար 1970 - 13:14
- - 

«Լիվերպուլը» հասնում է իր գլխավոր տրանսֆերային նպատակին:
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնստեինը, մերսիսայդցիները համաձայնության են հասել «Բավարիայի» հետ Տիագո Ալկանտարայի տրանսֆերի հարցում. գործարքը կազմելու է 30 միլիոն եվրո: Նշվում է, որ բանակցությունները վերջին օրերին մեծ թափ են հավաքել այն բանից հետո, երբ մյունխենյան ակումբը ցանկություն է հայտնել գործարքն ավարտել մինչև Բունդեսլիգայի մեկնարկը՝ սեպտեմբերի 18-ը:
Տիագո Ալկանտարայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվելու էր հաջորդ տարի, և եթե նա չհեռանար Մյունխենից այս տարի, ապա կհեռանար 2021-ին՝ անվճար:

