«Լիվերպուլի» շոտլանդացի ֆուտբոլիստ Էնդրյու Ռոբերտսոնը, գոլային փոխանցում կատարելով Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում (3-1), գերազանցել է «Էվերթոնի» նախկին խաղացող Լեյթոն Բեյնսի ցուցանիշն ու դարձել Պրեմիեր լիգայի պատմության ամենաշատ ասիստ կատարած պաշտպանը, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
28-ամյա Ռոբերտսոնը 54-րդ գոլային փոխանցումն է գրանցել Անգլիայի առաջնությունում՝ հանդիպման 5-րդ րոպեին օգնելով գոլի հեղինակ դառնալ եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահին:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 2017 թվականին է միացել Անգլիայի փոխչեմպիոնին, որի կազմում նվաճել է 7 տիտղոս:


