Մադրիդի «Ռեալի» նորեկ Էնդրիկն Իսպանիայի նորընծա չեմպիոնի կազմում հանդես է գալու «16» համարի մարզաշապիկով, հայտնում է The Athletic-ը։
Բրազիլացի հարձակվողն «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը կնքելու է իր ծննդյան 18-ամյակի օրը` հուլիսի 21-ին, իսկ նրա շնորհանդես կկայանա հուլիսի 26-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Շնորհանդեսից հետո Էնդրիկն իսպանական գրանդի հետ մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է ակումբի շրջագայությանը և պատրաստվելու է 2024/25 մրցաշրջանին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Էնդրիկին ձեռք բերելու մասին հայտարարել է դեռ 2022 թ. դեկտեմբերին։ Ֆուտբոլիստի տեղափոխության համար մադրիդյան ակումբը բրազիլական «Պալմեյրասին» վճարել է 35 միլիոն եվրո։ Գործարքում սահմանված են նաև 25 միլիոն եվրոյի տարբեր հավելավճարներ։