Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող Էնդի Մարեյը հայտարարել է, որ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո ավարտելու է կարիերան:
«Եկել եմ Փարիզ, որ մասնակցեմ կարիերայիս վերջին մրցաշարին»,- X սոցիալական հարթակում գրել է բրիտանացի թենիսիստը:
Հիշեցնենք, որ Էնդի Մարեյն Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է: Կարիերայի ընթացքում 37-ամյա բրիտանացին մենախաղում նվաճել է 46 տիտղոս:
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին:


