Logo

Էնդի Մարեյ. «Այդպես էլ չհավանեցի թենիսը»

12:10 / 02.08.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի նախկին առաջին համար, շոտլանդացի լեգենդար թենիսիստ Էնդի Մարեյը կարիերան ավարտելուց հետո X սոցիալական ցանցում կատարել է տարօրինակ գրառում, որը գրավել է օգտատերերի ուշադրությունը:

«Այդպես էլ չհավանեցի թենիսը»,- գրել է 37-ամյա Մարեյը:

«Վերջի համար սա կատարյալ թվիթ է և անհավատալի կարիերա: Վայելի՛ր հանգիստդ, պարո՛ն»,- արձագանքել է օգտատերերից մեկը:

«Որովհետև դու ՍԻՐՈՒՄ ես թենիսը»,- արձագանքել է ATP Tour-ը: 

«Գիտենք, որ դա ճիշտ չէ»,- արձագանքել է «Ռոլան Գարոսի» օգտահաշիվը:

«Անհավատալի թվիթ, անհավատալի խաղացող, լեգենդ»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Դրանից բացի, Էնդի Մարեյը փոխել է իր օգտահաշվի նկարագրությունը, որը թենիսիստը պահպանում էր տարիներ շարունակ: «Ես խաղում եմ թենիս» նկարագրությունն այժմ փոխված է և դարձել է «Ես խաղացի թենիս»: 

 

Andy Murray’s bio immediately changing from I play tennis to I played tennis 😭😭 pic.twitter.com/eFUrZ3GRZi

— sohom (@AwaaraHoon) August 1, 2024


Էնդի Մարեյն ավելի վաղ հայտարարել էր, որ կավարտի մարզական կարիերան Փարիզի Օլիմպիական խաղերից հետո: 37-ամյա Մարեյն ու Դանիել Էվանսը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց զուգախաղի քառորդ եզրափակիչում երկու սեթում 2-6, 4-6 հաշվով պարտվել էին ամերիկացիներ Թեյլոր Ֆրիցին և Թոմի Փոլին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ