Logo

Էնցո Մարսեկա. ««Նոայի» դեմ հանդիպումը հեշտ չի լինելու»

17:59 / 06.11.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի «Չելսի» - «Նոա» հանդիպումից առաջ Էնցո Մարեսկան խոսել է «Նոայի» մասին: 

«Մեզ համար բարդ հանդիպում է լինելու: Պետք է պատրաստվենք այս խաղին, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիակպես: Ազգային առաջնություններում կան թիմեր, որոնք գրեթե միշտ տարբերվող ֆուտբոլ են խաղում. «Նոան» այդպիսի թիմ է: Չգիտեմ՝ «Նոան» ինչ ոճով է խաղալու մեր դեմ»,- ասել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Նոա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին, մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ