Logo

Էնցո Մարեսկան խոսել է Պալմերի վնասվածքի մասին

17:30 / 06.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի ու «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը չի մասնակցել թիմի վերջին մարզմանը, ասել է թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան: 

Իտալացի մասնագետը նշել է, որ 22-ամյա կիսապաշտպանը պատրաստ չէ մարզման: Մարեսկան միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Պալմերը կկարողանա մասնակցել «Չելսիի» առաջիկա լոնդոնյան դիմակայությանը: 

Քոուլ Պալմերը պետք է մանրակրկիտ ստուգում անցնի և միայն նոր պարզ կդառնա արդյոք անգլիացին պատրաստ է սպասվող հանդիպումներին: Հիշեցնենք, որ Պալմերը նախորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը վտանգավոր հարված ստացավ ոտքին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ