Logo

Էնցո Ֆերնանդեսը պատմել է Մբապեի հետ բախման մասին

13:23 / 01.12.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ բախման մասին:

«Մենք տոնում էինք մեր գոլերը, իսկ նա մեզ ժեստեր էր ցույց տալիս, կարծես սպանելու է մեզ։ Հիշում եմ, թե նա ինձ ինչ ասաց: Նա պնդում էր, որ իրենք հաղթելու են եզրափակիչում: Հետո կռվեց ինձ հետ, չգիտես ինչու: Բայց ես ունեմ ինձ պաշտպանող զինվոր՝ Քրիստիան Ռոմերոն՝ «խելագարը»: Երբ մենք գոլ խփեցինք, նա սկսեց բղավել դեմքիս»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Հիշեցնենք, որ Մունդիալն անցկացվել էր 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Աշխարհի չեմպիոն էր դարձել Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա