Logo

Էնցո Ֆեռնանդեսը խանդի պատճառով կրկին միացել է կնոջը

14:50 / 30.01.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը վերականգնել է հարաբերությունները կնոջ հետ, հայտնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը կնոջից բաժանվել էր սեփական նախաձեռնությամբ՝ պատճառաբանելով, որ ցանկանում է միայնակ մնալ ու կենտրոնանալ մարզումների վրա:

Էնցոն ու Վալենտինա Սերվանտեսը մանկուց են ճանաչում միմյանց, իսկ ամուսնությունից հետո 2 զավակ ունեն:

Աշխարհի չեմպիոնին հայտնի էր դարձել, որ հավաքականում իր թիմակիցներից մեկը հետաքրքրություն է ցուցաբերում Սերվանտեսի նկատմամբ: Այդ լուրը ստիպել է Ֆեռնանդեսին վերադարձնել կնոջը: Օրեր առաջ էլ ամուսիններին նկատել են Լոնդոնի առևտրային կենտրոններից մեկում համբուրվելիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա