Ինչպես արդեն գիտեք, «Հարրի Փոթերի» հատուկ դրվագը կթողարկվի հունվարի 1-ին:
Երկար սպասված պրեմիերայից առաջ դերասանները որոշել են վերհիշել, թե ինչպես են տեղի ունեցել լեգենդար ֆրանշիզայի նկարահանումները: Այսպիսով, Էմմա Ուոթսոնը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում սիրահարված է եղել իր գործընկեր Թոմ Ֆելթոնին:
«Ես պարզապես սիրահարվեցի նրան: Ես ամեն օր գալիս էի և զանգերի ցուցակում փնտրում էի նրա համարը, նա յոթերորդ համարն էր», – ասել է Էմման:
Այնուամենայնիվ, Ուոթսոնն ու Ֆելթոնը մնացին միայն ընկերներ: Դերասանուհու խոսքով՝ Թոմն իրեն ընկալել է որպես ընտանիքի անդամ: «Նա ինձնից երեք տարով մեծ էր, և, հետևաբար, կարծում էր, որ ես իր համար կրտսեր քրոջ պես եմ», – ասել է աստղը: