Logo

Էմմա Պողոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

16:08 / 03.11.2025Ծանրամարտ
null

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Էմմա Պողոսյանը (86կգ) դարձավ չեմպիոն։

19-ամյա ծանրորդը երիտասարդների պայքարում գրանցեց երկամարտի 241կգ (105+136) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ Պողոսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրումում` ոսկե։ Նա հրում վարժությունում և երկամարտում սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ։

Սա այս առաջնությունում Հայաստանի չորրորդ մեծ ոսկե մեդալն է։ Ավելի վաղ պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել են նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ, երիտասարդներ), Գառնիկ Չոլակյանը (60կգ, Մ23) և Տիգրան Կարապետյանը (71կգ, երիտասարդներ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ