Logo

Էմմա Պողոսյանը՝ Մ20 ԵԱ-ի փոխչեմպիոն

19:10 / 31.07.2023• Ծանրամարտ
null

Էմմա Պողոսյանը (81 կգ) Հայաստանի հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 221 կգ (90+121) արդյունքով գրավեց երկրորդ տեղը։ Էմմա Պողոսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում 8 կգ զիջեց չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Նատալիա Գադելային և 38 կգ գերազանցեց բրոնզե մեդալակիր շվեդ Ֆանի Կոլերին։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23) և Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20) դարձել էին Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, մինչև 20 տարեկանների պայքարում Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ