Լեհաստանում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մ17 տարեկանների պայքարում հաջող է ելույթ ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պետրոսյանը: 15-ամյա ծանրորդուհին երկամարտի 196կգ (83կգ + 113կգ) ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Էմման փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

