Logo

Մարտինես. «Երկրորդ անընդմեջ Մունդիալը հաղթելու դեպքում կավարտեմ ելույթներս հավաքականում»

00:59 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի հետ երկրորդ անընդմեջ Մունդիալը հաղթելու դեպքում կավարտի ելույթներն ազգային հավաքականում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Եթե մենք երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը հաղթենք, ես կհեռանամ ազգային հավաքականից:

Մենք պետք է տեղ բացենք երիտասարդ խաղացողների համար»,- նշել է 32-ամյա Մարտինեսը:

Աշխարհի գործող չեմպիոններն օրեր առաջ ապահովել են Մունդիալ-2026-ի ուղեգիրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ