Անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկրորդ տարին անընդմեջ France Football-ից ստացավ Լև Յաշինի անվան մրցանակը:
Մարտինեսը ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ: Նա Արգենտինայի ազգային հավաքականի հետ ամռանը նվաճել էր Ամերիկայի գավաթը: