«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղին ընդառաջ կրկին ծաղրել է Ֆրանսիայի հավաքականին:
Արգենտինացին Փարիզում զբոսնել է մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով:

Էմիլիանո Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո «Ասթոն Վիլայի» դարպասապահն անհարգալից ժեստերով էր տոնել իր թիմի հաջողությունը:


