Logo

«Արսենալի» ֆուտբոլիստը կհեռանա 35 միլիոն եվրոյի դիմաց

12:07 / 25.07.2024Ֆուտբոլ
null

«Արսենալը» նոր առաջարկ է ստացել «Ֆուլհեմից» 23-ամյա կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուի համար, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 

Աղբյուրի համաձայն՝ «Ֆուլհեմը» Սմիթ Ռոուի համար պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո: Բանակցություններն ակումբների միջև շարունակվում են և երկու թիմերն էլ մոտ են գործարքը ավարտելուն: 

Սմիթ Ռոուն «Արսենալի» սան է և թիմի համակարգում է 2010 թվականից: 23-ամյա անգլիացի կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ