Իսպանացի Ունաի Էմերին հեռացել է իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից ու գլխավորել է Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան», հայտնում են ակումբների պաշտոնական կայքերը:
50-ամյա մասնագետը միակողմանի խզել է իսպանական ակումբի հետ պայմանագիրը: Նա անգլիական ակումբում աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո:
Ավելի վաղ Sky Sports-ը հայտնել էր, որ «Ասթոն Վիլան» պատրաստվում է վճարել Էմերիի հրաժարագինը, որը կազմում է մոտ 7 միլիոն եվրո:
Հիշեցենք, որ «Ասթոն Վիլան» օրեր առաջ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր անգլիացի Սթիվեն Ջերարդին:
Էմերին 2020 թվականից էր գլխավորում «Վիլյառեալը», որի հետ 2020/2021 մրցաշրջանում դարձել էր Եվրոպայի լիգայի հաղթող: Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրից հետո թիմը 18 միավորով 7-րդ տեղում է: Անգլիայում իսպանացի մասնագետը 2018-2019-ին գլխավորել է նաև Լոնդոնի «Արսենալը»: