«Ասթոն Վիլան» «Չելսիի» հետ բանակցում է հարձակվող Ժոաու Ֆելիքսի և պաշտպան Աքսել Դիսասիի տեղափոխությունների շուրջ, գրում է Birmingham Mail-ը:
«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ակումբից պահանջում է այդ երկու գործարքները և արդեն հասցրել է զրուցել ֆրանսիացի պաշտպանի հետ: Դիսասին էլ համաձայնեցրել է կես տարվա վարձակալական պայմանագիրը:
Բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչը նաև շատ է ցանկանում ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին: Ֆելիքսին վաղուց Էմերիի երազանքի տրանսֆեր են համարում: Նա նախկինում էլ փորձել է պորտուգալացուն իր գլխավորած ակումբներ հրավիրել և հիմա շատ լավ հնարավորություն ունի գործարքի համար:
Ֆուտբոլային տրանսֆերների նոր կանոնադրությամբ՝ երկու ակումբների միջև միայն մեկ վարձակալական պայմանագիր կարող է լինել, այդ պատճառով Դիսասիի վարձակալությունից հետո «Ասթոն Վիլան» կփորձի գնել 25-ամյա պորտուգալացու տրանսֆերային իրավունքը:
2024-ի ամռանը «Չելսին» 52 միլիոն եվրոյով Ժոաուին ձեռք էր բերել Մադրիդի «Աթլետիկոյից», սակայն նա այդպես էլ չի դարձել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: