Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրո-2024-ից առաջ այցելել է ազգային թիմի մարզական ճամբար:
«Ես, ինչպես դուք, քաղցած եմ, այնպես որ, ճիշտ ժամանակն է, որպեսզի տիտղոս նվաճենք: Այս մրցաշարում խաղալու են ֆուտբոլիստներ, որոնց դուք լավ ճանաչում եք, որոնց հետ հանդիպել եք ամենաբարդ խաղերում: Նրանք չեն պատրաստվում ձեռքից բաց թողնել իրենց շանսը, դուք նույնպես պետք է այդպես վարվեք: Ցույց տվեք ձեր լավագույն կողմերն ամենաբարդ պահերին, միասնական եղեք: Ստիպեք մեզ երազել»,- 46-ամյա պետական գործչի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում:
Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված է D խմբում և կմրցի Ավստրիայի, Նիդերլանդների ու Լեհաստանի հետ: