Logo

Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

13:47 / 01.12.2025Հրաձգություն
null

Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտված Polish Open Kaliber միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել։

Մրցումային վերջին օրը Կարապետյանը հանդես է եկել անհատական պայքարում։ Նա որակավորման փուլում խոցել է 569 միավոր։ Եզրափակիչում էլ 31-ամյա մարզուհին 242,3 միավորով դարձել է հաղթող։

Ավելի վաղ Կարապետյանը Բենիկ Խլղաթյանի հետ արծաթե մեդալ էր նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ