Logo

Էլմիրա Կարապետյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր (ֆոտո)

Հեղինակ
FastNews
19:35 / 15.10.2022Հրաձգություն
null

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը նվաճել է Փարիզում կայանալիք 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչն օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ, և խոցելով 200.9 միավոր, զբաղեցրել 5-րդ տեղը: Խաղարկվել է 4 օլիմպիական ուղեգիր:

Որակավորման փուլում Էլմիրա Կարապետյանը խոցել է 582 միավոր և 7-րդ տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր: Մրցմանը մասնակցել է 109 մարզուհի: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ