Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանում կայացած հրաձգության Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթող։
Կանանց 10մ ատրճանակ մրցաձևում Կարապետյանը երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ գրանցել է 237.6 արդյունք ու գրավել առաջին տեղը:
Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դարձել էին արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Էլմիրա Կարապետյանը։