Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացվող ISSF Grand Prix 2024-ի մրցաշարի փոխչեմպիոն։
10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում հայ մարզուհին վաստակել է 579 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչում Կարապետյանը հավաքել է 239,6 միավոր դարձել արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ նույն մրցաշարի երիտասարդական պայքարի հաղթող էր դարձել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Նարե Գաբրիելյանը, որն առաջին տեղն էր գրավել 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում։