Logo

Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

22:57 / 11.03.2025Հրաձգություն
null

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալակիր է դարձել։

Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում վաստակել է 48 միավոր, Եվրոպայի ռեկորդ սահմանել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ։

Ոսկե մեդալի համար պայքարում, սակայն, 30-ամյա մարզուհին 13-15 հաշվով պարտվել է չեզոք դրոշի ներքո հանդես եկած, ռուս Լյուբով Յասկևիչին ու դարձել փոխչեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ