Logo

Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ ISSF Grand Prix-ի հաղթող

10:38 / 15.01.2024Հրաձգություն
null

Սլովենիայի Ռուսե քաղաքում ավարտված ISSF Grand Prix 2024 միջազգային մրցաշարի 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հաղթել է Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյան թիմային զույգը։

Հայաստանի ներկայացուցիչները նախ 579 (291/288) միավորով անցել են եզրափակիչ, իսկ ոսկե մեդալի համար պայքարում 17-15 հաշվով հաղթել են Չեխիայի թիմին։

Այս մրցաձևում բրոնզե մեդալի է արժանացել Նարե Գաբրիելյան - Գևորգ Մելքոնյան թիմային զույգը։

Մրցումային վերջին օրը մրցահարթակ է դուրս եկել նաև Հրաչ Բաբայանը, որը 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում 622,7 միավորով գրավել է 38-րդ տեղը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էլմիրա Կարապետյանը դարձել էր 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի փոխչեմպին, իսկ Նարե Գաբրիելյանը նվաճել էր երիտասարդական մրցաշարի հաղթողի կոչումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ