Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի վինգեր Էլյիֆ Էլմասը երկու տարի անց վերադարձել է «Նապոլի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալիայի չեմպիոնը 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել վարձավճարով գերմանական «Լայպցիգից»` վճարելով 2 միլիոն եվրո: Էլմասը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմում:
Էլմասը «Նապոլիում» խաղացել էր 2019-2023 թվականներին (189 խաղ, 19 գոլ):
Elif is proud to be one of us once again ✨
— Official SSC Napoli (@en_sscnapoli) September 1, 2025
💙 #ProudToBeNapoli | #ForzaNapoliSempre | #WelcomeBackElif pic.twitter.com/sRi5aiiEMl


