Logo

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի ակումբային չեմպիոն

Հեղինակ
FastNews
01:26 / 10.10.2022Շախմատ
Էլինա Դանիելյան

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանն ավստրիական ASVOe Pamhagen թիմի կազմում դարձել է կանանց Եվրոպայի ակումբային չեմպիոն։ 

Ավստրիայում կայացած առաջնության 7 տուրերում ASVOe Pamhagen-ը տարել է 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի ու հավաքել է 18,5 միավոր։ Երկրորդ տեղը գրաված CSU ASE Superbet-ն առաջատարին զիջել է 1 միավոր։

Էլինա Դանիելյանը 7 պարտիաներում տարել է մեկ հաղթանակ (ադրբեջանցի Գունայ Մամադզադեի նկատմամբ), կրել 2 պարտություն ու 4 պարտիա ավարտել ոչ-ոքի։ Նրա թիմակիցներն էին ուկրաինացիներ Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը ու լեհ Ալեքսանդրա Մալցևսկայան։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ