Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (74-րդ ռակետ) չկարողացավ հաղթահարել նորզելանդական Օքլենդում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը։
21-ամյա թենիսիստուհուն պայքարից դուրս թողեց աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոն, որն ուժեղ գտնվեց երկու սեթում՝ 6-1, 6-2։ Մրցախաղը տևեց 1 ժամ 12 րոպե։
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Ավանեսյանը 7-6, 6-2 հաշվով առավելության էր հասել նորզելանդացի Մոնիկ Բերիի նկատմամբ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։