Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել քաղաքացիությունը, որպեսզի ցածր մրցակցության պայմաններում կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին:
«Առայժմ նման բան չեմ քննարկել, ոչ էլ պատրաստվում եմ քննարկել»,- 21-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է Спорт-экспресс-ը:
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ հայ թենիսիստուհուն Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիություն են առաջարկել:
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը Ռուսաստանի 11-րդ ռակետն է և WTA-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 64-րդ տեղը:

-38.jpg)
