Ռուսաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարում։
Առաջին շրջանում 19-ամյա հայ թենիսիստուհին 3 սեթում հաղթել է բրազիլացի Կարոլինա Ալվեսին՝ 6:2, 5:7, 6:1 հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ և 5 րոպե։
Երկրորդ մրցախաղում Էլինա Ավանեսյանն ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Լյուչիա Բրոնցետիի հետ։ Մրցախաղը տեղի կունենա հուլիսի 21-ին։
Պալերմոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 203 հազար եվրո է։
Հիշեցնենք, որ WTA-ի դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 129-րդ տեղը:


