Հայտնի են դարձել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի մասնակիցներն անհատական վարկանիշի արդյունքում:
Կանանց մրցաշարին կմասնակցի Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որն աշխարհի 44-րդ ռակետն է:
Տղամարդկանց մրցաշարին հայտավորվել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (19-րդ ռակետ):
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը կկայանա հունվարի 12-26-ը: