Logo

Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Բեռլինի մրցաշարում

14:36 / 24.06.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի, աշխարհի 81-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Բեռլինում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում:

Քառորդ եզրափակիչում Ավանեսյանը 2-6, 6-7 (0-7) հաշվով պարտվեց խորվաթ Դոնա Վեկիչին (23-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 34րոպե:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը երեք սեթում հաղթել էր աշխարհի 11-րդ ռակետ, ռուս Դարյա Կասատկինային, իսկ 1/8 եզրափակիչում 1-6, 6-3, 6-2 հաշվով առավելության էր հասել ռուս Աննա Բլինկովայի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ