Logo

Էլինա Ավանեսյանն առաջին հայն է, որ հասել է WTA-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ

03:30 / 01.03.2025Թենիս
null

Էլինա Ավանեսյանը Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը հասել է WTA-500 կարգի մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչ, հայտնում է կազմակերպության կայքը:

Մեքսիկական Մերիդայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի 45-րդ ռակետ Ավանեսյանը կամային հաղթանակ է գրանցել ավստրալացի Մայա Ջոնթի դեմ (103-րդ ռակետ) մրցախաղում: 1 ժամ 50 րոպե տևած պայքարում առաջին սեթը 4-6 հաշվով տանուլ տալուց հետո Էլինա Ավանեսյանը հաղթել է 6-2, 6-0 հաշվով:

Կիսաեզրափակիչում Ավանեսյանը կմրցի Էմմա Նավարո (ԱՄՆ) - Զեյնեպ Սյոնմեզ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Այս փուլ դուրս գալով՝ Ավանեսյանն ապահովել է առնվազն 28 հազար 695 դոլար մրցանակային գումար:

Զգուշացիր բարձրացող վարկանիշից. ի՞նչ սպասել Հայաստանի լավագույն թենիսիստուհուց

ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍԻՆ

Մերիդայի մրցաշարը, որը հիմնադրվել է 2023 թվականին, WTA-250 կարգից բարձրացել է WTA-500 կարգ: Օրացույցում փոխարինելով WTA-125 կարգի Abierto Zapopan մրցաշարին՝ Մերիդայի մրցաշարը շարունակական կերպով հեղինակություն է ձեռք բերում: Բացօթյա կորտերի վրա այս մրցաշարն ապահովում է կատաղի մրցակցության ֆոն: Շենքերը զարդարող սպիտակ կրաքարի համար La Ciudad Blanca մականունը ստացած քաղաքը իր մեծ պատմությունն է ավելացրել կանանց թենիսում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա