Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (74-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել նորզելանդական Օքլենդում անցկացվող մրցաշարում։
Առաջին շրջանում 21-ամյա թենիսիստուհին երկու սեթում առավելության է հասել նորզելանդացի Մոնիկ Բերիի նկատմամբ՝ 7-6 (8-6), 6-2։ Մրցախաղը տևել է 1 ժամ 31 րոպե։
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոն։