Logo

Էլինա Ավանեսյան. «WTA-ի մրցաշարերում առաջին եզրափակիչս հավերժ կմնա իմ սրտում»

13:55 / 28.07.2024Թենիս
null

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ WTA-ի մրցաշարի եզրափակիչում հանդես գալուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«WTA-ի մրցաշարերում առաջին եզրափակիչս հավերժ կմնա իմ սրտում: Շնորհակալություն բոլորին, որոնք աջակցեցին և օգնեցին ինձ այս նվաճմանը հասնելու ճանապարհին: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել և դառնալ ավելի ուժեղ»,- գրել է 21-ամյա թենիսիստուհին:

Ավանեսյանը Ռումինիայի Յասի քաղաքում կայացած WTA-250 շարքի մրցաշարում չորս հաղթանակից հետո հասել էր եզրափակիչ, որտեղ երրորդ սեթում վնասվածքի պատճառով անավարտ էր թողել 17-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևայի դեմ մրցախաղը և պարտվել՝ 7-5, 5-7, 0-4:

Հիշեցնենք, որ Ավանեսյանը շուտով կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ