Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար առաջին ոսկե մեդալը նվաճեց Էլիդա Քոչարյանը (60 կգ):
Հայ մարզուհին եզրափակիչում հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։ Քոչարյանին ոսկե մեդալը հանձնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը:
Այսպիսով, Էլիդա Քոչարյանը պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնությունը: Նախորդ տարի ևս Հայաստանի ներկայացուցիչը դարձել է Մ22 ԵԱ-ի հաղթող:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տղամարդկանց մրցաշարում ոսկե մեդալի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):
Ֆոտո` ՀԲՖ