Logo

ԵԱ. Էլիդա Քոչարյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:55 / 19.10.2022Բռնցքամարտ
null

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց Էլիդա Քոչարյանը (60 կգ): Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում 2-3 հաշվով պարտվեց չեխ Լենկա Բերնարդովային:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Եկատերինա Սիչևան (54 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ), իսկ Անուշ Գրիգորյանը (50 կգ) պարտվել էր քառորդ եզրափակիչում և դուրս մնացել պայքարից:

Հայաստանը նախկինում երբեք մեդալ չէր նվաճել բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ