Հայաստանը ներկայացնող Էլեն Տիրատուրյանը արծաթե մեդալ է նվաճել բադմինտոնի միջազգային մրցաշարում:
Կանանց զուգախաղի եզրափակիչում 17-ամյա հայուհին ու Հնդկաստանը ներկայացնող Սամայրա Փանվարը 0:2 հաշվով պարտվել են իրանական զույգին և արժանացել արծաթի մեդալի:
Հիշեցնենք, որ կանանց մենախաղում Տիրատուրյանը բավարարվել էր՝ հաղթահարելով մեկ մրցափուլ։ Նա 2։0 հաշվով հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Սեթայեշ Կերմանիին, սակայն քառորդ եզրափակիչում 1։2 հաշվով զիջելով Մարիամ Էսմայելի Թաբարին՝ լքել էր պայքարը։
Հավելենք, որ աղջիկների մենախաղում Սամայրա Փանվարը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։