Logo

«Էլչեն» «Բարսայի» դեմ հանդիպման անցկացման վայր նշել է «Կամպ Նոուն»

21:54 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Էլչեն» «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի հանդիպման անցկացման վայր նշել է «Կամպ Նոուն»։

«Բլաուգրանան» նորոգման աշխատանքներից հետո Բարսելոնայի քաղաքային խորհրդից դեռ չի ստացել «Կամպ Նոու» ստադիոն վերադառնալու թույլտվություն։

«Բարսան» 2025/26 մրցաշրջանի տնային առաջին հանդիպումներն անցկացրել է 6000 հանդիսական տեղավորող «Յոհան Կրոյֆ» ստադիոնում, իսկ այժմ հանդես է գալիս Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում։

Ակնկալվում է, որ կատալոնական ակումբը «Կամպ Նոու» կվերադառնա միայն հոկտեմբերի 18-ին։

«Էլչե» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ