Logo

«Ռեալը» հաղթեց հետնապահին և ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
00:57 / 20.10.2022Վիդեո
Ռեալ-Էլչե-2022

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց հետնապահ «Էլչեին» ու վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով:

«Արքայական ակումբի» գոլերը խփեցին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, «Ոսկե գնդակի» նորընծա հաղթող, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման և իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո վաստակած 28 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 9 հանդիպում անցկացրած կատալոնական «Բարսելոնան» 6 միավոր է զիջում և երկրորդն է: 22 միավոր ունի նաև երրորդ տեղ բարձրացած «Ռեալ Սոսիեդադը», որը տանը նվազագույն հաշվով հաղթեց «Մալյորկային»: «Էլչեն» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 3 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր 

«Էլչե» - «Ռեալ»՝ 0-3  (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 11, Կարիմ Բենզեմա, 75, Մարկո Ասենսիո, 89

«Ռեալ Սոսիեդադ» - «Մալյորկա»՝ 1-0

Միկել Մերինո, 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ