Logo

ԵԼ. Ժիրուի գոլը հաղթանակ պարգևեց «Լիլին»

22:36 / 25.09.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում հաղթանակներ տարան ֆրանսիական «Լիլը» և ռումինական «Ստյաուան»:

Նորվեգական «Բրանի» դեմ տնային խաղում «Լիլին» 2-1 հաշվով հաղթանակ պարգևեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի` 80-րդ րոպեին խփած գոլը:

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր

«Լիլ» (Ֆրանսիա) - «Բրան» (Նորվեգիա)` 2-1

Համզա Իգամանե, 54, Օլիվյե Ժիրու, 80 - Սաևար Աթլի Մագնուսոն, 59

«Գոու Ըհեդ Իգլզ» (Նիդերլանդներ) - «Ստյաուա» (Ռումինիա)` 0-1

Դավիդ Միկուլեսչու, 13

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ